Արմավիրի մարզ, պետ.ցուցակ` 4.31.1
Արմավիրի մարզկենտրոնից մոտ 6 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բամբակաշատ գյուղը:
Այն մարզի տարածքի հնագույն գյուղերից մեկն է: Գյուղի տարածքում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Մինչ եկեղեցու կառուցումը նրա տեղում եղել է փայտաշեն տանիքով մատուռ: 1901-1914թթ. գյուղի բնակիչների ուժերով և Նոր Նախիջևանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը:
Եկեղեցին ժամանակի ընթացքում երկու անգամ վերանորոգվել է: Եկեղեցու երկրորդ վերանորոգումը իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք (1991թ.): Խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանում եկեղեցին վերածվեց թունաքիմիկատների պահեստի: Կառուցման և վերանորոգման վերաբերյալ պահպանվել է արձանագրություն եկեղեցու մուտքի մոտ: Վերանորոգումից հետո եկեղեցին վերստին գործում է և իրականացնում իր հոգևոր առաքելությունը:
Օգտագործված գրականություն
1. Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Եր.,2010: