ԴՈՂՍ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԴՈՂՍ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2015-10-09T12:16:42+00:00 20/07/2015|Արմավիրի Հուշարձաններ|

Դողս գյուղը գտնվում է Արմավիրի մարզում: Գյուղի պատմական հուշարձաններից մեծ հետաքրքրություն են ներկայացնում XIX դարի գերեզմանատունը և Ս. Ստեփանոս եկեղեցին: Եկեղեցին քառանկյուն շենք է` կառուցված կարմիր քարից:

Դողսը հայոց աշխարհի հնագույն բնակավայրերից է և առաջին գրավոր հիշատակությունը վերաբերվում է Դողս գյուղի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտին (894թ.), որտեղ հայկական ռազմական ուժերը պարտության մատնեցին Ատրպատականի Սաջյան ամիրայության զորքերին: Հետագայում ևս Դողսի բնակչությունը իր գործուն մասնակցությունն է բերել հայրենիքի առջև ծառացած խնդիրների հանգուցալուծմանը: 1985թ. կառուցվել է
Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան (ճարտարապետ` Կ. Գաբրիելյան):

Օգտագործված գրականություն
1. Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ. պատմամշակութային ակնարկ, Եր.,2010: