ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

«Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները ավելի վաղ են մեկնարկել: Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում «Արփի» արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանն անցկացրել է բաց դաս՝ «Լինենք մեր ազգային խաղերի արժանի ժառանգորդը» թեմայով: Շ. Ղարախանյանն իր խոսքում ներկայացրել է հայկական ազգային խաղերի կարևոր դերն ու նշանակությունը ոչ միայն որպես ժամանցի միջոց, այլև ընդգծել դրանց դաստիարակչական, կրթական, գաղափարախոսկան նշանակությունը: Արգելոցի վարիչը մանրամասն ներկայացրել է, թե երբ և որտեղ են անցկացվել ազգային խաղերը, դասակարգել դրանք՝ ըստ նշանակության (ծիսական, մարզական, զվարճախաղեր, սեղանախաղեր, ռազմամրցակցային և այլն): Աշակերտները թվարկել են այն խաղերը, որոնք հաճախ են խաղում առօրյա կյանքում: Բաց դասի ավարտին երեխաները ցուցադրել են ազգային ավանդական խաղեր:

«Արենի» բնապատմական արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ և Արենիի միջնակարգ դպրոցի կոլեկտիվի աջակցությամբ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու (պետ. ցուցիչ՝9.8.3.1.)շրջակայքում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի (պետ. ցուցիչ՝9.8.10.) տարածքում:

Ապա՝ բնապատմական արգելոցի աշխատակիցները մասնակցել են ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության կազմակերպած Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը: