Ամփոփվել են 2023 թ․ առաջին կիսամյակի արդյունքները

Ամփոփվել են 2023 թ․ առաջին կիսամյակի արդյունքները

Հուշարձանների տարածքում իրավախախտման դեպքեր, կանխարգելիչ միջոցառումներ վտանգված, նորահայտ հուշարձանների պահպանություն, պեղումներ, արգելոցների, արգելոց-թանգարանների ենթակառուցվածքների զարգացում, այցելությունների ավելացում, միջոցառումների, կրթական ծրագրերի անցկացում, ֆոնդային, գիտահետազոտական աշխատանքների իրականացում,  այս թեմաներով աշխատանքները պատասխանատուները ներկայացրել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի    կիսամյակային եռօրյա հաշվետվություններում։

Արգելոցներ, արգելոց-թանգարաններ այցելությունները նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համար կրկնապատկվել են։

Պարբերաբար  իրականացվել են մաքրման աշխատանքներ, միջոցառումներ, կրթական ծրագրեր։

Կիսամյակային հաշվետվության ընթացքում արգելոցների վարիչները ՊՈԱԿ-ի տնօրինության հետ  քննարկել են առկա  առաջնային խնդիրները, մշակվել են լուծման հնարավոր տարբերակներ։

Օրինակ՝ «Աղձք» արգելոցում վահանակների տեղադրման անհրաժեշտություն կա, «Բջնի» արգելոցում՝  էլեկտրաէներգիայի  անցկացման խնդիր կա։

Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետերը ներկայացրել են մարզերում  իրականացված միջոցառումները, մաքրման աշխատանքները, հնավայրերի տարածքում իրականացվող պեղումների հետ կապված հարցերը։

Հաշվետու ժամանակահատվածում մարզերում  արձանագրվել է ընդհանուր թվով 37 իրավախախտման դեպք։ Չորս դեպքի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերում իրականացվել են պեղման աշխատանքներ։

Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ

Մարզային ծառայությունները, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ աշխատել անհարաժեշտ է գործիքակազմ, տեխնիկական հագեցվածություն, որով հնարավոր կլինի սահմանազատել հուշարձանների պահպանական գոտու տարածքները։

Տնօրենի  տեղակալ  ՊՄՊ  ծառայությունների  աշխատանքների  գծով Հայկ Դանիելյանը ի պատասխան տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է հուշարձանների պահպանական գոտիները, հուշարձանների տարածքները GPS տեղորոշման համակարգով քարտեզագրելու հարցը։

Ամփոփելով ՊՄՊ մարզային ծառայությունների հաշվետվությունը, կատարած աշխատանքները տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը կարևորել է մարզային ծառայությունների կապը համայնքի հետ․

Արտավազդ Զաքյան տնօրենի տեղակալ  պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների  գծով

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կրթական նոր ծրագրեր է մշակում Երևանում և մարզերում անցկացնելու համար։ ՊՈԱԿ-մարզային ծառայություն-համայնք գործակցությունը ակտիվ  շարունակվելու է ոչ միայն կրթական ծրագրերով այլև մասնագիտական  կողմնորոշման դասընթացներով։ ՊՈԱԿ-ի մասնագետները շրջելով ՀՀ մարզերով դասընթացներ են անցկացնելու դպրոցներում աշակերտներին ծանոթացնելով հնագիտությանն ու մարդաբանությանը, արգելոցների և արգելոց-թանգարանների գործունեությանը։

ՊՈԱԿ-ը իր գործառույթների շրջանակում իրականացրել է հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը, ուսումնասիրմանը միտված աշխատանքներ, հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ։ Կազմակերպվել են գիտակրթական միջոցառումներ, բաց  դասեր։

ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հրապարակել է 7 գիտական հոդված։

Գիտահետազոտական բաժինը հրատարակության է նախապատրաստում Գուրոսի սևանկարների հավաքածուի ալբոմ-կատալոգը, «Միջնադարյան Ավան․ հարյուրամյա վավերագրում» ալբոմ-կատալոգը, «Գոշավանք․ հուշարձանի վավերագրված պատմությունը» ալբոմը։

Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի հիմնական հավաքածուն համալրվել է 709 միավոր առարկայով, հնագիտության ֆոնդ – 66 միավոր, մարդաբանության ֆոնդ – 8 միավոր, փաստավավերագրեր – 635 միավոր, անձնական ֆոնդ – 340 միավոր, սևանկարներ ֆոնդ -252 միավոր, նախագիծ-նախահաշիվների ֆոնդ – 35 միավոր, չափագրութունների ֆոնդ-8 միավոր, իսկ նախնական ֆոնդ է ընդունվել 187 միավոր առարկա։

Հաշվետու ժամանակահատվածում Հուշարձանների պահպանության բաժինը ՊՄՊ մարզային ծառայություններից ստացվող տեղեկատվության շրջանակներում համակարգել են ՊՄՊ մարզային ծառայությունների  աշխատանքները, ուսումնասիրել և վերլուծել են ստացված զեկուցագրերը, նյութերը։ Կազմել են համապատասխան գրություններ, տեղեկույթներ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, իրավապահ և ՏԻ մարմիններ, մասնաճյուղեր: Հաշվետու ժամանակահատվածում բաժին է մուտքագրվել 559 գրություն։

ՊՈԱԿ-ի գործունեության հանրահռչակաման նպատակով հաշվետու ժամանակատավածում հրապարակվել է 150 տեղեկատվական նյութ, 30 հեռուստառեպորտաժ։

Ամփոփելով եռօրյա կիսամյակային հաշվետվությունը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հանձնարարել է ՊՄՊ ծառայության պետերին, արգելոցների, արգելոց-թանգարանների վարիչներին, ՊՈԱԿ-ի բաժինների ղեկավարներին նախապատրաստվել երկորդ կիսամյակում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարմանը համաձայն նախապես սահմանված կարգի և ժամանակացույցի։