ԻԼԿԱՎԱՆՔ ԵԿԵՂԵՑԻ (Իլկեվանից անապատ, Պառավի վանք)

ԻԼԿԱՎԱՆՔ ԵԿԵՂԵՑԻ (Իլկեվանից անապատ, Պառավի վանք)

ԻԼԿԱՎԱՆՔ ԵԿԵՂԵՑԻ (Իլկեվանից անապատ, Պառավի վանք)
Գեղարքունիքի մարզ
գ. Լանջաղբյուր
պետ. ցուցիչ` 4. 38. 1. 2

 

Գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմում, կիկլոպյան ամրոցից քիչ հեռու, «Պառավի դար» կոչված բլրի լանջին: Խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր շինություն է (VII դ.): Կանգուն է: Արձանագրություն չունի: XI-XII դդ. հիշատակվում է Իլկեվանից անապատ անունով: Պահպանված գմբեթային համակարգը, ճարտարապետական մանրամասերը, շինարարական տեխնիկան բնորոշ են վաղ միջնադարյան նմանատիպ հուշարձաններին: Խաչաթևերի պատերը ուշ միջնադարի վերաշարվածք են:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը VIII-IX դարերում, Երևան, 2004: