ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ԿԱՄՈՒՐՋԸ
Լոռու մարզ
գ. Լոռի բերդ
պետ. ցուցիչ` 5.44.12.2.6
Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Միսխանա գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է: XI-XII դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է: Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մ հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա: Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ: Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով: 1918 թ. ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով: Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը:
Հիմնական գրականություն
Ղարիբյան Ի., Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009:
Շխկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: