Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

2014-06-12T14:24:50+00:00 12/06/2014|Տավուշի Հուշարձաններ|

Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

Տավուշի մարզ
գ. Գանձաքար
պետ. ցուցիչ` 10.21.8.1.1

Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Խոջաբազար գյուղատեղիում, Արաբի ձորից արևմուտք, սարալանջին: Հուշարձանը կանգուն է: Հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով: Կառուցված է գետնից 2 մ բարձրության վրա, ժայռաբեկորի վրա: Ըստ ճակատակալ կիսակլոր քարի արձանագրության, մատուռը կառուցվել է 1286 թ.: Գմբեթավոր, քառակուսի հատակագծով, միախորան, փոքր կառույց է: Պատերի անկյուններում, մոտ 1 մ բարձրության վրա, ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենված են ծածկի կամարները, իրենց վրա կրելով փոքր գմբեթը՝ սրբատաշ քարով կառուցված գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով: Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից: Վնասված են գմբեթի վեղարը և թմբուկը:
Մատուռի շրջակայքում, Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա գերեզմանոցն է՝ անմշակ տապանաքարերով: Ս. Կիրակի մատուռից քիչ հեռու գտնվում է մի ուրիշ ավերակ մատուռ:

Հիմնական գրականություն

Էլլարյան Ի., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարձանները, Երևան, 1968:
Ավագյան Ս., Ջանփոլադյան Հռ., Դիվան հայ վիմագրության, պրակ 6, Երևան, 1977: