Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ (Դափուց վանք)

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ (Դափուց վանք)

2014-08-04T13:49:56+00:00 August 4th, 2014|Հուշարձաններ|

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ (Դափուց վանք)
Գեղարքունիքի մարզ
գ. Նորատուս
պետ. ցուցիչ՝ 4.71.6

 

Գավառի տարածաշրջանի միջնադարյան հուշարձաններից է: Գտնվում է գյուղի հարավարևելյան մասում: Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ եկեղեցին կոչվել է Դափուց վանք և եղել է կուսանոց: Արձանագրությունները և շինարարական ձևերի ուսումնասիրությունը թույլ են տալիս այն վերագրել IX-X դդ.: Նախկինում եղել է միանավ թաղածածկ բազիլիկ կառույց, որը X-XI դ. Խաչատուր ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի: Հյուսիսային և հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ, ներքուստ, պատերին կից ավելացվել են որմնամույթեր, և տեղադրվել է սրածայր գմբեթ: Եկեղեցու պատերին պահպանված X-XIII դդ. արձանագրություններից հիշարժան են Հերակլի 1000 թ., եկեղեցու նորոգման վերաբերյալ Գագիկ Շահնշահի անունը հիշատակող արձանագրությունները:

Եկեղեցին ունի պարսպափակ բակ: Եկեղեցու բակում պահպանվել են նաև XIII-XVII դդ. խաչքարեր:

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1973:

Գրիգորյան Գ., Սյունիքի վանական կալվածքները IX-XIII դդ., Երևան, 1973: