ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները, Արենիի դպրոցի պատմության, աշխարհագրության ուսուցիչների հետ համատեղ, համայնքի կրթօջախի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների համար «Օրբելյան տոհմի ծագումնաբանությունն ու պատմությունը» թեմայով բաց դաս են անցկացրել: Պատմության առարկայի ուսուցիչ Ա.Հայրապետյանը, անդրադառնալով Օրբելյան տոհմի ծագումնաբանությանը, ներկայացրել է, թե ինչպես է Լիպարիտ Օրբելյանը հաստատվել Նորավանքում, որն էլ նրա ժառանգների կողմից շուտով դարձել է Օրբելյանների հոգևոր-մշակութային կենտրոն: Դպրոցականներին տեղեկություններ են տրվել Սմբատ իշխանի նվաճումների, Տարսայիճ և Բուրթել իշխանների կառուցողական աշխատանքների մասին:

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շ. Ղարախանյանն էլ պատմել է XIII դարի եկեղեցական գործիչ, աստվածաբան, պատմիչ, բանաստեղծ Ստեփանոս Օրբելյանի կյանքի և ստեղծագործությունների մասին, ով կարողացել է միավորել Տաթևի և Նորավանքի աթոռները և դառնալ Սյունյաց առաջին մետրոպոլիտը: