ԽԱՉՔԱՐԵՐ ԳՐԻԳՈՐԻ ԵՎ ՍԱՌԱ ԽԱԹՈՒՆԻ

ԽԱՉՔԱՐԵՐ ԳՐԻԳՈՐԻ ԵՎ ՍԱՌԱ ԽԱԹՈՒՆԻ

ԽԱՉՔԱՐԵՐ ԳՐԻԳՈՐԻ ԵՎ ՍԱՌԱ ԽԱԹՈՒՆԻ
Գեղարքունիքի մարզ
ք. Գավառ
պետ. ցուցիչ՝ 4.1/2.1.43

 

Գավառի միջնադարյան «Դարի գլուխ» գերեզմանատան մեջ, 1374 թ. կառուցված Ս. Ստեփանոս մատուռի հյուսիսային կողմում, մեկ ընդհանուր մեծ պատվանդանի վրա, կանգնած են Ավանես կազմողի կերտած զույգ խաչքարեր՝ դիմացը երկու մեծ տապանաքարերով: Ըստ արձանագրության՝ խաչքարերը կանգնեցվել են Մուրատի կողմից՝ 1707 թ., Իսախանի, իր հոր՝ Գրիգորի, և մոր՝ Սառա խաթունի հիշատակին: Արձանագրությունը փորագրված է (շարունակաբար) երկու խաչքարերի քիվերին և հյուսիսային խաչքարի հյուսիսային կողին. ԿԱՄԱՒՆ ԱՅ. ԵՍ ՄՈՒՐԱՏՍ ԿԱՆԿՆԵՑ[Ի] ՍԲ. ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ Է ԻՍԱԽԱՆԻՆ Թ[Ի]Վ: :ՌՃԾԶ: (1707), ԱՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂԵՑ: Կողին. ՀԻՇԱՏ[ԱԿ] ՀԱՒՐՆ ԳՐԻՔՈՐԻ[Ի], ՄԱՒՐՆ ԻՄՈՅ ՍԱՌԱ ԽԱԹՈՒՆԻՆ, Թ[Ի]Վ. :ՌՃԾԶ: (1707): Քիվերի արձանագրություններն ու Ավանես կազմողի ստորագրությունը արված են ուռուցիկ տառերով:
Տապանաքաքարերից միայն մեկի՝ հյուսիսայինի վրա կա 1 տող արձանագրություն՝ Սառա խաթունի անվամբ, իսկ մյուսի հարավային կողին փորագրված են կենցաղային տեսարաններ:

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1973:

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963: