«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ այսօր Բերդ քաղաքում բացվել է «Ստեղծագործում են Տավուշի կանայք» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել են տավուշցի կանանց ձեռքի նրբաճաշակ աշխատանքները՝ ժանյակներ, ասեղնագործ սփրոցներ, գեղանկարներ, ժամանակակից կիրառական և փայտարվեստի նմուշներ:
Մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը խոսել է ցուցադրության առանձնահատկության մասին և նշել, որ տավուշցի կանայք միշտ էլ աչքի են ընկել արվեստի, զարդանախշերի նկատմամբ յուրօրինակ զգացողությամբ: Ինչն էլ խթան է հանդիսացել այս հետաքրքիր նմուշների ստեղծմանը:
Ցուցահանդեսը ունեցել է բազմաթիվ այցելուներ, այդ թվում նաև եվրոպացի հյուրեր, որոնք մեծ հետաքրքրությամբ են դիտել ուշագրավ ցուցադրությունը: