«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2024 թ․ կատարած աշխատանքները

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2024 թ․ կատարած աշխատանքները

2024-12-19T17:29:38+00:00 19/12/2024|Լրահոս, Հրապարակումներ|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ավարտվել են 2024 թ․ տարեկան հաշվետվությունները։

Հաշվետվություններն ընդունել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրենի տեղակալներ Հայկ Դանիելյանը և Հայկ Նավասարդյանը։

2024 թ․ ամփոփիչ եռօրյա  հաշվետվությունների  առաջին օրը անցնող տարվա աշխատանքներն են ներկայացրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության ղեկավարները։

Հայաստանի Հանրապետության մարզերում տարվա ընթացքում /Արարատ, Լոռի, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր/ հողի շերտից մաքրվել, կանգնեցվել է 57 խաչքար։

Տարվա ընթացքում ՀՀ մարզերում արձանագրվել է իրավախախտման 90 դեպք։ Իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին։

Հաշվետվությունների երկրոդ օրը ամփոփելով  2024 թ․ արդյունքները պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների  գծով փոխտնօրեն Հայկ Նավասարդյանը նշել է, որ այս տարում շեշտը դրվել էր ավելի շատ գիտակրթական ծրագրերի վրա, որը  շարունակական զարգացումն է ունենալու 2025 թ․ ներդրվելու են նոր կրթական ծրագեր, յուրաքանչյուր արգելոցի համար մշակվել է զարգացման նոր ծրագիր։

Հաշվետվության վերջին՝ երրորդ օրը,  անցնող տարին ամփոփել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆոնդերի, Հուշարձանների պապանության, Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերի,  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։

Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի հիմնական հավաքածուն համալրվել է 1440 միավոր առարկայով։

Հայկական գանձարան տեղեկատվական շտեմարանը լրացվել է 17225 միավոր թանգարանային առարկայի վերաբերյալ տեղեկույթով։

Խմբագրվել և հաստատվել է «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում» մուտքագրված 14822 թանգարանային առարկայի տվյալ։

Կազմվել է 428 գիտական վկայագիր:

Տպագրվել է «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում»  գիրքը։

2024 թ. ընթացքում նորոգվել է  41 գիրք։

2024 թ․ պեղումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի 14-րդ դ․ պալատի և կից եկեղեցու տարածքում, Սյունիքի մարզի Քաջարան համայնքում գտնվող միջնադարյան Բաղաբերդ ամրոցում, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի «Մեծամոր» հնավայրում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք ամրոցում։

Հաշվետու ժամանակահատվածում Հուշարձանների պահպանության բաժին է մուտքագրվել 989 գրություն, որոնց մեջ ներառված տեղեկատվությունն ուսումնասիրվել և համակարգվել է, կազմվել են համապատասխան գրություններ։

2024 թ․ ընթացքում իրականացվել են՝   «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Թորամանյան 160» ցուցահանդեսը, Թանգարանների միջազգային օրվան նվիրված Գյումրիում՝  «Դիլիջանյան գույներ», «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ «Մեծամորյան․․․Շքեղությունը ժամանակի միջով», Եվրոպական հնագիտական օրերի շրջանակում՝ «Մի վիշապի պատմություն» ժամանակավոր ցուցահանդեսները։

Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել և վերականգնվել է թվով 323 առարկա։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժինը 2024 թվականի ընթացքում, համաձայն կազմակերպության կանոնադրության, իրականացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո գտնվող  պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի և բնապատմական միջավայրի ուսումնասիրում և  հանրահռչակում:

Պաշտոնական կայքէջի (եռալեզու) և ֆեյսբուքյան էջի համար պատրաստվել է ընդհանուր թվով 300 նյութ (լուրեր, հոդվածներ)։

Ամփոփելով անցնող տարին հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը  նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն  գրավոր: