Քանագեղի դամբարանդաշտի պեղումներից` Չեսարի պալատ, Բերդկունքից` Մեծամոր, արգելոցների ստեղծումը` որպես պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոց, թանգարանային հավաքածուների պահապանի մասնագիտությունից` մինչև ֆոնդերում պահվող Գուրոսի լուսանկարների հավաքածու, թանգարանների` տուրիստական համագործակցության դերից` մինչև ջրի տակ անցած ժառանգությունը լեռներում թեմաները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարկի տակ էր միավորել պատմամշակութային ոլորտի ներկայացուցիչներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց թանգարանում անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ 3» գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցել են՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Շիրակի մարզպետարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը կարևոր էլ է գիտաժողովի դերը, ներկայացված թեմաները ակտիվ քննարկումները, որոնք նպաստելու են ոլորտի զարգացմանը։
Ամփոփելով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գործունեությունը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մասնակիցներին հրաժեշտ է տվել 2025 թ․-ին նախատեսվող գիտաժողովին հանդիպելու ակնկալիքով։