Արագածոտնի մրազում Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները սկսվել են ավելի վաղ: Մի շարք միջոցառումներ են իրականացվել Աշտարակ և Ուջան համայնքների հուշարձանների տարածքներում:
Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի 60 աշակերտների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Զորավար Անդրանիկի (պետ. ցուցիչ՝ 2.109.9.) և Հայ հայդուկների (պետ. ցուցւչ՝ 2.109.10.) հուշարձանների տարածքներում: Աշակերտներից 14-ը՝ «Սպորտի ժառանագությունը» խորագրի և օրվա խորհրդին համաձայն, ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները:
«Սպորտի ժառանագությունը» խորագրով միջոցառումներ են իրականացվել նաև Աշտարակի «Կամուրջ» (միջնադարյան) (պետ. ցուցիչ՝ 2.1.21.) և «Ջրաղացների համալիր» (պետ. ցուցիչ՝ 2.1.28.) հուշարձանների տարածքներում: Մասնակցել են Սասունիկ համայնքի Գևորգ Չաուշի և Ագարակ համայնքի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները:
Պատմական ջրաղացի տարածքում անցկացվել է շախմատի թիմային մրցաշար, կազմակերպվել են ազգային ժողովրդական խաղերի մրցույթներ: Աշակերտների միջև թիմային պայքար է սկսվել պարանի ձգման, հոլի խաղի և ձեռքի ուժի մրցումներում: Շախմատի մրցաշարում հաղթել են Սասունիկի միջնակարգ դպրոցի, իսկ ուժային խաղերում՝ Ագարակի միջնակարգ դպրոցի թիմերը:
Աշտարակի Սուրբ Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.1.15.) և Կամուրջ հուշարձանի տարածքներում ցուցադրական ելույթներ և վարժանքներ են իրականցրել արևելյան ոճի մարզաձևի սաները:
Միջոցառումների ընթացքում ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետի տեղեկալ Տարոն Մանուկյանը հանդես է եկել պատմաճանաչողական զեկուցումներով: