ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2021-11-17T14:04:43+00:00 25/04/2016|Արագածոտն, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները, տարեկան աշխատանքային պլանի համաձայն, հերթական այցն են կատարել Արագածոտնի մարզի պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների տարածք` մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության գործընկերների հետ համատեղ՝ օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցներն այս անգամ եղել են Թալին քաղաքում, Ագարակ, Տեղեր, Արուճ, Ն. Սասունաշեն, Կաթնաղբյուր, Իրինդ, Մաստարա, Դաշտադեմ համայնքներում, ուսումնասիրել առավել վտանգված 14 հուշարձան, արձանագրել դրանց փաստացի վիճակը, ճշտել բացասական ազդեցություն ունեցող գործոնները: Վերոնշյալ հուշարձանները լուսանկարվել են:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները կլինեն նաև մարզի առավել վտանգված ևս 27 հուշարձանների տարածքում:

Մայիսին ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները կայցելեն Տավուշի մարզի առավել վտանգված 37 հուշարձանների տարածք:

Մշտադիտարկման վերաբերյալ սահմանված ձևաչափով ըստ մարզերի տեղեկույթը կերկայացվի լիազոր մարմնին: