ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:41+00:00 23/05/2016|Կոտայք, Լրահոս|

«Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում մի շարք միջոցառումներ են անցկացվել նաև Կոտայքի մարզում: ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են մարզի հինգ թանգարաններում և Հրազդանի պատկերասրահում կազմակերպված ցուցադրություններին, միջոցառումներին: Բազմամարդ է եղել Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը, որտեղ բացվել էր դպրոցականների մասնակցությամբ «Մայրամուտի գույները» թեմայով ցուցադրությունը:

Հետաքրքիր և ուսանելի միջոցառում էր կազմակերպվել Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն թանգարանում, ուր հյուրնկալվել էին Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցի աշակերտները և հանրային գրադարանի աշխատակիցները: Ասմունքով ու երաժշտական կատարումներով հանդես են եկել դպրոցականները:

Հրազդանի երկրագիտական թանգարանը ևս այցելուների պակաս չի ունեցել: Այստեղ կազմակերպվել էր Հայաստանի նորանկախ պետականությանը և Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, այնուհետև՝ քննարկում: Ներկայացվել էր նաև ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցադրություն, ինչպես նաև՝ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների պատրաստած Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերին (Կոտայքի մարզի հերոսներին) նվիրված հուշարձանների և հուշաքարերի լուսանկարների ցուցավահանակները: