ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի նախաձառնությամբ բաց դաս է անցկացվել Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների համար։ «Զորաց Քարերը» և Սիսիանի տարածաշրջանի նմանատիպ հուշարձանները» թեմայով բաց դասի ընթացքում արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը խոսել է Ույտի և Նորավանի հնավայրերի մասին, մանրամասն ներկայացրել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։ Հնավայրերի միջև անցկացված զուգահեռներից բացի, Ա․ Ավագյանն անդրադարձել է դրանց ճարտարապետական առանձնահատկություններին։

Սեպտեմբերի 24-ին մեկնարկած «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Ժառանգություն և համայնքներ» խորագրի ներքո անցկացվել է ճանաչողական էքսկուրսիա: Սիսիան քաղաքի քույր քաղաք համարվող ֆրանսիական Մոնտելիմար քաղաքի պատվիրակության անդամները շրջել են «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային» արգելոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը։