Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախաձեռնությամբ այսօր կրթօջախում կազմակերպվել է Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձաններին և դրանց պահպանությանը նվիրված բաց դաս:
Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանն աշակերտներին ներկայացրել է Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները, կարևորել մշակութային ժառանգության պահպանման դերն ու նշանակությունը` առանձնակի շեշտադրելով այդ հարցում մարդկային գործոնը:
Ակտիվ հարցադրումներից բացի դպրոցականները նաև իրենք են ներկայացրել մարզի հայտնի հուշարձանների մասին տեղեկույթ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դպրոցականների համար արշավներ և էքսկուրսիաներ կազմակերպել հուշարձանների տարածքներ: