ճԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎ ՄԵՂՐՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ճԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎ ՄԵՂՐՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

2018-03-29T15:59:54+00:00 30/03/2017|Սյունիք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ մարտի 27-ին արշավ էր կազմակերպել Գուդեմնիս և Կուրիս բնակավայրերի հուշարձանների տարածքներ:

Արշավի նպտակն էր մատաղ սերնդին ծանոթացնել սերունդներից փոխանցված պատմամշակութային ժառանգությանը: Կուրիս գյուղում աշակերտները ծանոթացան տեղի հուշարձաններին, տեղեկություններ ստացան դրանց վրա փորագրված վիմագրությունների մասին, այնուհետև կատարեցին սանիտարական մաքրման ու բերակարգման աշխատանքներ: Գյուղում (նախկին անվանումը Կուրավանք) պահպանվել է 15-17 դարերի Սբ. Սարգիս եկեղեցին, 15-16 դդ գերեզմանատեղին: Կուրիսից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Հգերակ գյուղատեղին է, որտեղ կանգուն է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, պահպանվել են 10-17 դդ. թվագրվող բնակավայրի ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի ընդարձակման հետևանքով հայտնվել է հանքի եզրին: Այն երբեմնի Ագարակ (Հգերակ) գյուղատեղիից կանգուն մնացած միակ կառույցն է: