Արարատի մարզում մայիսյան տոների կապակցությամբ շարունակվում են մարզի հուշարձանների տարածքներում սանմաքրման և բարեկարգման աշխատանքները:
Մարզային ծառայության նախաձեռնությամբ Արտաշատ քաղաքի Կապի գումարտակի զինվորականները, համայնքապետարանի աշխատակիցները` Շահումյան համայնքի ղեկավար Սերժիկ Բաբայանի գլխավորությամբ, սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում:
Հայրենական մեծ պատերազմին համայնքից մասնակցել են` 600, Արցախյան պատերազմին` 100 շահումյանցիներ: