ԳԱՌՆԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՒ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԿՀՆՉԵՆ

ԳԱՌՆԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՒ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԿՀՆՉԵՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 20:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կրկին մշակութային միջոցառում է: Ժողովրդական ու աշուղական երգերի` «Սարերի հովին մեռնեմ», «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» և այլ կատարումներով` «Երևան» -ժող. գործիքների նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա մենակատար Գառնիկ Գևորգյանը: Այցելուներին նաև հաճելի անակնկալ է սպասվում:

Համերգի տոմսի արժեքը 2000 ՀՀ դրամ է (սահմանափակ քանակությամբ` 50 տեղ):

Համերգը կարող են դիտել նաև արգելոց-թանգարանի այցելուները. մուտքի տոմսի արժեքն անփոփոխ` 500 ՀՀ դրամ: