«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում ամերիկյան կատակերգություն էր: 1980-ականներին նկարահանված «Աստվածները երևի խենթացել են» ֆիլմը յուրօրինակ մոտեցմամբ ու սուր հումորով ներկայացնում է ժամանակակից քաղաքակրթությունը և աֆրիկյան ցեղերից մեկի` բուշմենների, կենցաղը: Ֆիլմում երկու քաղաքակրթությունների մեկտեղումն է, երբեմն իրարարմերժ ու հակասական պատկերացումներով շփումը, անելանելի իրավիճակներում հարցերի տարօրինակ լուծումները: Ֆիլմի գաղափական հիմքը մարդն է` գոյատևման իր պատկերացումներով, սկզբունքներով, համոզմունքներով:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները մեծ ոգևորությամբ դիտեցին կինոկատակերգությունը: