Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, սեր, երջանկություն ու բարեկեցություն: Շնորհավորում եմ նաև Հայաստանը ճանաչելու եկած զբոսաշրջիկներին:
Թո՛ղ գալիք 2018 թվականը նորանոր ձեռքբերումների, բարօրության, իղձերի իրականացման տարի լինի:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի անունից շնորհավորում եմ մեր երկրի անվտանգությունն ապահովող ու սահմանը պահող հայ զինվորի, սպայի և նրանց ընտանիքների Ամանորը: Մենք հպարտ և ուժեղ ենք ձեզնով, մեր կյանքը խաղաղ է հայրենիքին ձեր անձնվիրաբար ծառայելու շնորհիվ:
Անցնող տարին մեր` մշակութային ժառանգության պահպանության ոլորտի «զինվորներիս» համար բարդ էր, աշխատատար ու պատասխանատու: ՊՈԱԿ-ը աշխատանքի նոր սկզբունք ու մոտեցում էր որդեգրել: Ի մի բերելով արդեն արվածը վստահաբար կարող եմ ասել, որ կարողացել ենք ենթակա ստորաբաժանումների` արգելոց-թանգարանների, արգելոցների ու մարզային ծառայությունների հետ ճիշտ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հաջողություններ արձանագրել: Գալիք 2018-ը մասշտաբային ու առավել խոշոր ծրագրերի իրականացման տարի է լինելու, ինչը ենթադրում է կրկնակի պատասխանատվություն աշխատանքի հանդեպ:
Կրկին շնորհավորում եմ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մեկ անգամ ևս մաղթում խաղաղ երկինք, և որ գալիք տարին մեր և աշխարհասփյուռ հայության համար աննախադեպ հաջողությունների ու ձեռբերումների տարի լինի:
«Պատմամշակութայն արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյան