Ավանդույթի համաձայն մարտի 21-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում են հավաքվում «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները` նշելու հեթանոսական տոներից մեկը` Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ»-ի անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են «Գառնի»-ում: Կեսօրին արդեն սկսվել են բուն միջոցառումները, այդ թվում օծվել ու մասնակիցներին է բաժանվել տարեհաց: Ներկաները նաև ցանկություն պահելով՝ գունավոր ժապավենի մի կտոր են կապել Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենու ճյուղերին:
Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով: Կատարումներով հանդես են եկել Գառնի համայնքի մշակույթի պալատի սաները: Միջոցառումը տպավորել է նաև օտարեկրացի զբոսաշրջիկներին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության ներկայությունը միջոցառմանը` «Արորդիների Ուխտ»-ի և ՊՈԱԿ-ի միջև ձևավորված ջերմ համագործակցության վկայությունն է: