Մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկի`«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի ճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով մինչ երեկ փակ էր: Գարունն այստեղ չի շտապում գալ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ այցելուները վերջին շրջանում հաճախ ստիպված են եղել ճանապարհից հետ դառնալ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը հանձնարարել է ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությանը համապատասխան տեխնիկայի օգնությամբ ձյան շերտից մաքրել «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը: Արդյունքում ձյան շերտն ամբողջությամբ հեռացվել է:
Սիրով սպասում ենք Ամբերդի գեղեցկությունը տեսնելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին ու օտարերկրյա զբոսաշրջիկներին: