«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայություններում շարունակվում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և մի խումբ սրտացավ կամավորի ջանքերով ուղղվել և ամրակայվել է մարզի Լուսաշող համայնքի հարավարևմտյան մասում գտնվող, հուշարձան-գերեզմանատան տարածքում հաշվառված 12-13-րդ դդ. խաչքարը:
Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Տավուշի մարզում։ Այստեղ էլ ուղղվել ու կանգնեցվել է Բերդ համայնքի գերեզմանատանը գտնվող և 10-րդ դարով թվագրվող խաչքար։