ՄՐՑՈՒՅԹ- ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱԳՈԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹ- ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱԳՈԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:53:12+00:00 22/11/2012|Արագածոտն, Լրահոս|

Նոյեմբերի 19-ին Աշտարակի թիվ 3 հանրակրթական դպրոցում անցկացվեց «Արագածոտնի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» մրցույթ-վիկտորինա: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանությաուն ծառայության» ՊՈԱԿ-ը նախատեսել է մարզերում անցկացվող կրթական այս ծրագիրն իրագործել հանրապետության բոլոր մարզերում: Այս մարզը՝ թվով 4-րդն էր: Միջոցառմանը մասնակցում էին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հանրակրթական դպրոցի «Իշտար» թիմը և Ապարանի թիվ 2 հանրակրթական դպրոցի «Ապարան» թիմը: Հինգ փուլից՝ «Թվերի լաբիրինթոսում», «Խաչբառ», «Իսկ ի՞նչ են մեզ պատմում ավանդապատումները», «Բլից հարցեր», «Ո՞վ է, ի՞նչ է» կազմված ծրագրի մասնակց դպրոցականները գիտական, տեսողական ու խաղարկային ձևով ներկայացրին մարզի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ իրենց իմացությունը:

Մրցույթը խթան է դպրոցականների համար մշակույթի ու արվեստի գործերի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ ձեռքբերելու հարցում։ Մրցույթ-վիկտորինային մասնակցում էր 7-9-րդ դասարանների 14 աշակերտ։ Ամփոփիչ միավորներով «Իշտար» թիմը հավաքեց 83, իսկ «Ապարան»-ի թիմը` 93 միավոր: Հաղթողները ՊՈԱԿ-ի կողմից պարգեւների արժանացան՝ Կ. Մաթևոսյանի «Մոմիկ», «Քարաշամբի դամբարանադաշտի նյութական մշակույթը (մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներ)» գրքերը, նաև «Արենիի Սբ Աստվածածին» և «Մոմիկի խաչքար, 1308 թ.» գլուխկոտրուկները: ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները դպրոցներին նվիրեցին նաեւ «Անիի Մայր տաճար», Կ. Մաթևոսյանի «Մոմիկ» և «Սարուխանի Պալի տակ» դամբարանադաշտի նյութական մշակույթը (մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներ)» գրքերը: