ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանների հանրահռչակմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում։ «Միասին բացահայտենք մեր մշակութային արժեքները» կրթական նախագիծը անցկացվեց Վայոց ձորի ու Արմավիրի մարզերում։

Նպատակը՝ հուշարձանների հանրահռչակումն ու մշակութային ժառանգության պահպանության գործում կամավորական խմբերի ստեղծումն է։

Նախագիծը մեկնարկեց «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Վերնաշենի հանրակրթական դպրոցի սաները կիսվեցին հուշարձանների մասին ունեցած գիտելիքներով, էքսկուրսիա վարեցին արգելոց-թանգարանի տարաշքում: Մասնակիցները խրախուսվեցին «Մոմիկ» և «Գլաձորի համալսարան» պատկերազարդ գրքույկներով: Դպրոցում գործող «Հուշարձանների պահպանություն» խմբակի անդամներն իրենց տպավորությունները առաջիկայում կներկայացնեն շարադրությունների տեսքով, քննարկումն էլ՝ համացանցով:

Կրթական գործընթացը զուգահեռ կազմակերպվեց նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարնում, որի աշխատակիցները համագործակցում են Գ. Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի սաների և մանկավարժների հետ: Արգելոց-թանգարանում կազմակերպված բաց դասին 9-րդ դասարանցի երկու աշակերտուհիներ էքսկուրսիա վարեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։ Նրանք եւս խրախուսվեցին «Մոմիկ» և «Քարաշամբի նյութական մշակույթը» պատկերազարդ գրքույկներով: Նախագծի իրականացման արդյունքում դպրոցում 7-9-րդ դասարանցիների մասնակցությամբ ստեղծվեց «Զվարթնոց» խմբակը։