«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մարտի 23-ին, ժամը 10:00-ին հանրապետական շաբաթօրյակի օրը, մաքրման աշխատանքներ կիրականացնի մայրաքաղաքի առավել աղտոտված՝ մասնավորապես Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող «Հուշաղբյուրներ խորհրդային միության երիտասարդ հերոսներին», Սիլիկյան թաղամասի երկաթգծի կայարանին կից դամբարանադաշտի, Շենգավիթ 7-րդ փողոցին կից գերեզմանոցի և այլ հուշարձանների տարածքներում:
ՊՈԱԿ-ը կոչ է անում մեր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և միասին բարեկարգել հուշարձանների տարածքները: