«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է:
Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում /հասցեն՝ Մաշտոցի պողոտա 20 տ/ տեղի կունենա ալբոմի շնորհանդեսը:
ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:
Քառալեզու ալբոմը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով, սակայն նախատեսվում է ավելացնել տպագրության թիվը: