ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի հետ համագործակցությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն․ Երիտասարդության ներուժը» խորագրով գիտակրթական ծրագիր։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետները Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ներկայացրել են՝ հուշարձանների տեսակները, ոլորտի հետ կապված խնդիրները, հուշարձանների տարածքներում չթույլատրվող գործողությունները։
Քննարկվել է հասարակության մասնակցության կարևորությունը պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։
Միջոցառումն ավարտվել է մասնագիտական կողմնորոշմամբ՝ ներկայացվել են հուշարձանների պահպանության ոլորտին առնչվող մասնագիտությունները։
«Համայնքային հուշարձանապահպանություն» գիթակրթական ծրագիրը առաջիկայում անցկացվելու է Տավուշի մարզում։