ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ՝ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ՝ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ժամը 16:00-ին, համեցեք «Գառնի»:

Չխախտելով ավանդույթը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մանուկներին նվիրված տոնական համերգ է կազմակերպել:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախատեսված միջոցառմանը ելույթ կունենան Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի  «Արմելադ», «Արտմե», «Արասո»  պարային խմբերը, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Երևանի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները:

Սիրով սպասում ենք բոլորիդ: Տոնական ու գեղեցիկ միջոցառում է լինելու:

Մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է: