ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹԱՂՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹԱՂՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:55:52+00:00 10/03/2013|Արմավիր, Լրահոս|

7or էլեկտրոնային կայքը հարցում էր արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ: Կայքին հետաքրքրում էր տեղեկատվություն Արգիշտիխինիլի հուշարձանի վերաբերյալ: 7or-ին մի խումբ երիտասարդ պատմաբաններ ահազանգել էին, թե Արմավիրի մարզի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում անօրինական թաղումներ են կատարվում:

«Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի վարչական շրջանում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի » հուշարձանի / Ք.ա. 8-6 –րդ դդ. 10-13-րդ դդ., 19-րդ դ., պետ. ցուցիչ` 3.71.1./ տարածքում Նոր Արմավիր եւ Ջրաշեն համայնքների բնակիչների կատարած հուղարկավորությունների անօրինական դեպքեր իրոք արձանագրվել են ու կատարվածի մասին օրենքով սահմանված կարգով Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունն իրազեկել է մարզպետին ու մարզի դատախազին, Ջրաշեն համայնքի ղեկավարին: Ի պատասխան 7or-ի թղթակցի հարցի ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

«Քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել, այն է` պատկան մարմինների կողմից համապատասխան տարածք չի հատկացվել, հավանականությունը մեծ է, որ անօրինական թաղումները հուշարձանի տարածքում կշարունակվեն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի տնօրինությունը, հաշվի առնելով հանգամանքը, որ հուշարձանը նոր պահպանական գոտի չունի, եւ դա կարող է դժվարություններ առաջացնել, խնդրանքով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` հանձնարարելու համապատասխան կառույցին սեղմ ժամկետում պահպանական գոտին կազմելու եւ ՊՈԱԿ-ին տրամադրելու համար », – ասաց Մ.Ավանեսյանը: