Սյունիքի մարզի Լոր գյուղից շուրջ կես կմ հարավ գտնվող Ծառու Ս. Հովհաննես եկեղեցու /պետական ցուցիչ` 8.41-6/ շրջակայքից ջրահեռացման նպատակով, ծանր տեխնիկայի գործածմամբ, հեռացվում է թեք լանջից սահած հողը: ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը, ահազանգելով կատարվածի մասին, նաեւ գրավոր հորդորել է համայնքի ղեկավարին եկեղեցու տարածքում կատարվող աշխատանքներն իրականացնել հուշարձանների պահպանության ոլորտում առկա իրավական նորմերին համապատասխան:
Նշենք, որ, Ծառու Սբ Հովհաննես եկեղեցու տարածքում հողահեռացման աշխատանքներ իրականացնելու նկատառումով, համայնքի ղեկավարը 11.03.2013 թ. դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն: Վերջինս նախաձեռնության վերաբերյալ հայտնել է իր գոհունակությունը, միաժամանակ պահանջել է օրենսդրությամբ սահմանված կարգով իրագործել մասնագիտական համալիր ծրագիր եւ աշխատանքներ` ստանալով լիազոր մարմնի համաձայնությունը: Սահմանված կարգը խախտվել է եւ աշխատանքները շարունակվում են: ՊՄՊ մարզային ծառայությունը անհրաժեշտությոõնից ելնելով, գրավոր դիմել է Սյունիքի մարզպետին, մարզի դատախազին` խնդրելով միջոցներ ձեռնարկել հուշարձանի տարածքում իրականացվող ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար: