Մայրաքաղաքի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի սաները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, օրերս այցելել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քանդակագործության արհեստանոց։
Կրթահամալիրի աշակերտների հետ միասին նրանք մասնակցել են քանդակագործության դասընթացին: Քանդակագործ Վիգեն Ավետիսի՝ հետաքրքիր մատուցմամբ ներկայացվել է քանդակի տեխնիկան և դպրոցականներին ցույց են տվել արդեն պատրաստված քանդակներ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Օֆելյա Ղուբաթյանի և Նարինե Ղահրամանյանի ուղեկցությամբ ս․թ․ հոկտեմբերի 16-ին էլ՝ թիվ 14 հատուկ դպրոցի սաները եղել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի խեցեգործության արհեստանոցում։ Նրանց ներկայացվել է կավագործության հետաքրքիր <<տեխնիկան>>, որից հետո կրթահամալիրի սաների հետ համատեղ թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները կավից առարկաներ են պատրաստել: