Հայաստանի Հանրապետության մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով` 2023 թվականի համար այս ոլորտում նախատեսված է հատկացնել մոտ 400 միլիոն դրամ: Նպատակն է առաջիկա տարիներին հուշարձանների ամրակայման, պատմական տեսքով պահպանության և վերականգնման համար հատկացնել մինչև 1 մլրդ դրամ: