Սելիմի քարավանատուն, Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք, Արատեսի վանական համալիր, Դադալի կամուրջ ․․․ Մշտադիտարկման աշխատանքներ Վայոց ձորի մարզում

Սելիմի քարավանատուն, Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք, Արատեսի վանական համալիր, Դադալի կամուրջ ․․․ Մշտադիտարկման աշխատանքներ Վայոց ձորի մարզում

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների տարածքներում։

Համատեղ այցի ընթացքում ուսումնասիրվել են հետևյալ հուշարձանները.

  • Հերհերի վանական համալիր Ս․ Սիոն, եկեղեցի Ս․ Գևորգ (Չիքի վանք)
  • Կարմրաշենի որմնափակ խաչքար
  • Գնդեվազի Սբ․ Աստվածածին որմնանկարներով եկեղեցի
  • Եղեգիսի Օրբելյանների տոհմական տապանատուն, Հոստունի եկեղեցի,

եկեղեցի Ս․ Ստեփանոս (Զորաց), վանական համալիր Արատեսի վանք

  • Արտաբույնքի վանական համալիր Ցախաց քար
  • Սելիմի քարավանատուն
  • Հորսի Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք
  • վանական համալիր Շատիվանք
  • Ագարակաձորի Դադալի կամուրջ
  • Գլաձորի եկեղեցի Սբ․ Հրեշտակապետաց

 

Ուսումնասիրվել են հուշարձանների պահպանվածության վիճակները, վնասված և փլուզման ենթակա հատվածները, քննարկվել  են հուշարձանների վիճակի բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակները: