Շնորհավորում եմ ապրիլյան այս գեղեցիկ օրվա` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Սիրելի՛ մայրեր և քույրեր, միշտ շրջապատված եղեք սիրով, ժպիտով և հոգատարությամբ։ Դարեր շարունակ հայ կինը եղել է հայ օջախի պահապանը` զավակների մեջ սերմանելով սեր և նվիրում առ հայրենիք։ Թող ձեր օջախներում թևածեն խաղաղությունն ու երջանկությունը, թող ոչ մի մայր չզգա զավակի կորստյան ցավը։
Սիրելիներս, եղեք սիրված և գնահատված, Սուրբ Տիրամոր օրհնությամբ և բարեխոսությամբ թող ի կատար ածվեն ձեր ամենանվիրական իղձերն ու երազանքները։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ` մաղթելով բազում գարնանաբույր և գարնանային օրեր։