Հայաստանի հայտնի պատմամշակութային հուշարձաններում գարնան բացվելուն զուգահեռ ավելացել են տուրիստական հոսքերը:
Զվարթնոց, Գառնի, Բջնի ամրոց և մի շարք այլ արգելոցներում այս օրերին տեղացիներից բացի նկատելի են բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2023թ-ի առաջին եռամսյակի այցելությունները, ըստ որի.
2023 թ- ի առաջին եռամսյակում գրանցվել է 92 485 այցելություն, որը 45 %-ով ավել է 2022 թ-ի նույն ժամանակահատվածից: Ի դեպ, 2023 թ-ի մարտին արդեն արգելոցներ և արգելոց-թանգարաններ ընդհանուր 39 244 այցելություն է գրանցվել , որը 47 %-ով ավել է 2022 թ-ի մարտի համեմատ: