Ես հուշարձանի պահապան եմ. մաքու´ր պահենք պատմամշակութային կոթողները

Ես հուշարձանի պահապան եմ. մաքու´ր պահենք պատմամշակութային կոթողները

2023-04-15T08:12:14+00:00 14/04/2023|Լրահոս|

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ , ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունները նախաձեռնել են հետևյալ միջոցառումները.

Արագածոտնի մարզ

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը նախաձեռնել է մաքրման աշխատանքներ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (15.04.23):

06.04.2023-ին մեկնարկել է Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը (կավարտվի 30.04.2023-ին):

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 094 944 204:

Արարատի մարզ

Արարատի մարզում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշարձանի լվացում Արտաշատ քաղաքում (20.04.2023)

ԵԱԶ հուշարձանի տարածքի մաքրում Այնթափ գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշարձանի տարածքի մաքրում Ավշար գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշարձանի տարածքի մաքրում Արբաթ գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշարձանի, Ղուկաս Ղուկասյանի հուշարձանի տարածքների մաքրում Ղուկասավան գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշարձանի տարածքի մաքրում Մասիս գյուղում (18.04.2023)

«Մայրաքաղաք Դվին» արգելոցի տարածքի մաքրում, ինչպես նաև բաց դաս Վերին Արտաշատ համայնքի միջնակարգ դպրոցների աշակերտների համար, էքսկուրսիա հնավայրի տարածքում (17.04.2023):

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 095 63 00 37:

 

Արմավիրի մարզ

Կարմրավոր եկեղեցու տարածքի մաքրում Աղավնատուն գյուղում (16.04.2023)

Ս. Աստվածածին եկեղեցու տարածքի մաքրում Աղավնատուն գյուղում (17.04.2023)

Բաղրամյանի շրջանի հուշարձանի տարածքի մաքրում Մյասնիկյան գյուղում (18.04.2023)

Աղասի Խանջյանի հուշարձանի տարածքի մաքրում Խանջյան գյուղում (18.04.2023)

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշարձանի տարածքի մաքրում Շենավան գյուղում (18.04.2023)

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշարձանի տարածքի մաքրում Բամբակաշատ գյուղում (18.04.2023)

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշարձանի տարածքի մաքրում Հայկավան գյուղում (18.04.2023)

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշարձանի տարածքի մաքրում Մրգաշատ գյուղում (18.04.2023)

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 093  26  53  02:

Գեղարքունիքի մարզ

Մաքրման աշխատանքներ Գավառի ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտի զոհերի), Ս. Աստվածածին եկեղեցու հուշարձանների տարածքներում (18.04.2023)

Հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ Գավառ քաղաքում (18.04.2023)

Հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ Սևան քաղաքում (18.04.2023)

Բաց դաս-քննարկում` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում (19.04.2023)

Գերեզմանոցի մաքրման աշխատանքներ Կարճաղբյուր գյուղում (15.04.2023)

Բաց դաս` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան Վարդենիս քաղաքի թիվ 3 դպրոցում (17.04.2023)

Բաց դաս` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան Խաչաղբյուրի Կարեն Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում (18.04.2023)

Բաց դաս` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան Մարտունի քաղաքի ավագ դպրոցում (18.04.2023)

«Կոտրած եղցի» եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ Թթուջուր գյուղում (18.04.2023)

Բաց դաս` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան Վահան գյուղում (20.04.2023)

Ս. Գևորգ եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ Գեղահովիտ գյուղում (18.04.2023)

Մանրամասների համար զանգահարել 055 64 00 27 հեռախոսահամարով:

Լոռու մարզ

Գերեզմանի տարածքի մաքրում Աքորի գյուղում (10.04.23-20.04.23)

Բնակավայր (Վիմափոր) հուշարձանի մաքրում Գեղասար բնակավայրում (06.04.23-20.04.23)

Եկեղեցի, Գերեզմանոց հուշարձանների տարածքների մաքրում գյուղ Խնկոյան (10.04.23-20.04.23)

Մաքրման աշխատանքներ Հնեվանք վանական համալիրում, գյուղ Կուրթան (10.04.23-18.04.23)

Եկեղեցու մաքրման աշխատանքներ Գյուլագարակ գյուղում (10.04.23-18.04.23)

Կուսանաց անապատ եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ Հաղպատ գյուղում (10.04.23-20.04.23)

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտի զոհերի) հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ Ճոճկան գյուղում (10.04.23-20.04.23)

Եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ Մեծ Պառնի գյուղում (10.04.23-20.04.23)

Գյուղատեղի «Հողոցիմ» հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ Մղար գյուղում (06.04.23-15.04.23)

1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մաքրման աշխատանքներ Տաշիր քաղաքում (10.04.23-18.04.23)

Գերեզմանոցի տարածքի մաքրման աշխատանքներ Նորաշեն գյուղում (10.04.23-18.04.23)

Գերեզմանոցի տարածքի մաքրման աշխատանքներ Սարահարթ գյուղում (10.04.23-20.04.23)

Մաքրման աշխատանքներ Ս. Աստվածածին եկեղեցու (Դորբանդավանք), Ս. Գևորգ եկեղեցու տարածքներում, կկազմակերպվի նաև բաց դաս Սվերդլով գյուղում (10.04.23-22.04.23)

Ս. Ամենափրկիչ եկեղեցու և գերեզմանոցի տարածքների մաքրման աշխատանքներ Ուռուտ գյուղում

(10.04.23-22.04.23)

Բաց դաս Ստեանավան քաղաքի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում (10.04.23-22.04.23)

Եկեղեցու և գերեզմանոցի տարածքների մաքրման աշխատանքներ Ամոջ գյուղում (10.04.23-20.04.23)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091-12-31-49 հեռախոսահամարով:

Կոտայքի մարզ

Եկեղեցու տարածքի խոտածածկույթի մաքրման աշխատանքներ Ջրառատ գյուղում (19.04.2023-21.04.2023)

Արտավազավանք վանական համալիրի տարածքի և ներսույթի բուսածածկույթի մաքրում (26.04.2023-28.04.2023)

Եղվարդի բազիլիկ եկեղեցու տարածքի ու ներսույթի խոտածածկի մաքրում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 69-00-57 հեռախոսահամարով:

 

Շիրակի մարզ

ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված) հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ Աշոցք գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ Արփենի գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշակոթողի մաքրման աշխատանքներ Լենռակերտ գյուղում (17.04.2023)

ԵԱԶ հուշարձանի մաքրման աշխատանքներ Հառիճ գյուղում, տեղի կունենա նաև բաց դաս «Ճանաչենք մեր պատմամշակութային հուշարձանները» խորագրով (18.04.2023)

Ս. Գրիգոր եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ Նահապետավան գյուղում (18.04.2023)

ԵԱԶ հուշակոթողի մաքրման աշխատանքներ Սարալանջ գյուղում (19.04.2023)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 098 62 63 24 հեռախոսահամարով:

 

Սյունիքի մարզ

«Հալիձորի բերդ»  հուշարձանի տարածքի և բուսածածկույթի մաքրում (ք. Կապան, 18.04.2023)

«Շինություն» հուշարձանի տարածքի և բուսածածկույթի մաքրում Կապան քաղաքում (17.04.2023)

Էքսկուրսիա դեպի Մեղրու բերդ (18.04.2023)

«Քաղաքատեղի Շահրիստան»  հուշարձանի տարածքի և բուսածածկույթի մաքրում Սիսիան քաղաքում (18.04.2023)

1988 թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մաքրման աշխատանքներ Սիսիան քաղաքում

Մաքրման աշխատանքներ Լիճք գյուղի գերեզմանոցում (15.04.2023)

Գերեզմանոցի տարածքի և բուսածածկույթի մաքրում  (18.04.2023)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 00 40 75 հեռախոսահամարով:

Վայոց ձորի մարզ

Շատիվանք վանական համալիրի տարածքի մաքրման աշխատանքներ (18.04.2023):

Տավուշի մարզ

Սբ Առաքելոց վանական համալիրի տարածքի մաքրում Աճարկուտ գյուղում (10.04.2023-20-04.2023)

«Դեղձնուտ» վանական հալամալիրի տարածքի մաքրում Աճարկուտ գյուղում (10.04.2023-20-04.2023)

«Ղալինջաքար» ամրոցի տարածքի մաքրում Բերդավան գյուղում, տեղի կունենա նաև բաց դաս (10.04.2023-20-04.2023):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 093 69 66 96 հեռախոսահամարով:

Երևան

Տեղի կունենա ճանաչողական սեմինար (բաց դաս) Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում (18.04.2023):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 041 16 73 06 հեռախոսահամարով: