Մաքուր պահենք մեր պատմամշակութային հուշարձանները. Թեղենյաց վանական համալիր

Մաքուր պահենք մեր պատմամշակութային հուշարձանները. Թեղենյաց վանական համալիր

2023-04-30T22:00:31+00:00 30/04/2023|Լրահոս|

Միջնադարյան վանական համալիրի լռությունը խախտել են երգ ու պարով զուգորդված աշխատանքային գործիքների ձայնով:

ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները  մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս գտնվող Թեղենյաց վանական համալիրի տարածքում:

 

 

Համալիրի պատերին կային ներկով արված գրություններ, խփված մեխեր, տարածքը առատ էր հուշարձանը վնասող բուսականությամբ:

 

Մաքրվեց ողջ հուշարձանախումբը՝ Կաթողիկե եկեղեցին, երկու գավիթները, դպրատուն-գրատունը, սեղանատունը, փոքր եկեղեցին:

 

Շաբաթօրյակին միացան քայլարշավի եկած սիրողական ազգագրական պարային համույթը:

Ազգագրական  երգի ու պարի ներքո շարունակվեց մաքրման աշխատանքները:

Հատվեցին հուշահամալիրի տարածքում աճած ոչ պիտանի ծառերը, թփերը:

Բուսածածկույթի մաքրման աշխատանքներից հետո վանքի տարածքում կատարվեց մոլախոտերի  դեմ պայքարի միջոցառումներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցների և արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքները կրում են  շարունակական բնույթ:

Հորդորում ենք բոլոր քաղաքիցներին, չաղտոտել հուշարձանի տարածքը, չավելացնել իր,  պատերին չթողնել որևէ գրություն: Խնամքով վերաբերվել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, հուշարձանները մեր խնամքի և հոգատարության կարիքն  ունեն: