Նոր շունչ Գառնիին. պատմամշակութային կոթողների հանրահռչակում էլեկտրոնային երաժշտության միջոցով

Նոր շունչ Գառնիին. պատմամշակութային կոթողների հանրահռչակում էլեկտրոնային երաժշտության միջոցով

2023-06-16T16:00:41+00:00 16/06/2023|Լրահոս|

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» աջակցությամբ հուլիսի 8-ին Գառնու հեթանոսական տաճարում կայանալիք միջոցառմանը Triangulum Community-ն հրավիրել է աշխարհահռչակ երաժիշտ և պրոդյուսեր Sébastien Léger-ին։ Հայտնի երաժշտին կմիանան նաև տեղացի արտիստներ` Donz, Teom, Leo Aniram b2b KAÍ aka guevo:

Էլեկտրոնային երաժշտությունը կնպաստի Գառնու տաճարի հանրահռչակմանը օտարերկրացի զբոսաշրջիկների և տեղացի երիտասարդների շրջանում:  Մասնակիցները կվայելեն էլեկտրոնային երաժշտությունը երեկոյան Գառնիում:

Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 16:00-ին, ավարտը` 22:45-ին: Տոմսերը հասանելի են 15.06.2023-ից: Հայաստանում տոմսերը հնարավոր է ձեռք բերել Tellcell դրամապանակի միջոցով: Արտերկրից տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել www.triangulum.live  կայք: