«Եվրոպական հնագիտության օրերի» շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեցին կրթական ծրագրեր:
Ավելի քան 100 երեխա իրականացրեցին պեղումներ և ծանոթացան Զվարթնոցի վերականգնման նախագծերին` իրենց մեջ բացահայտելով ապագա հնագետին ու ճարտարապետին: