ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2023 թ. հոկտեմբերի 4-6-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.
- Պատմություն
- Հնագիտություն
- Հնամարդաբանություն
- Ազգագրություն
- Բանահյուսություն
- Վիմագրություն
- Ճարտարապետություն
- Արվեստաբանություն
- Թանգարանագիտություն
- Պատմամշակութային ժառանգության պահպանության և վերականգնման խնդիրները Հայաստանում
- Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումը Հայաստանում
- Պատմամշակութային ժառանգության կառավարումը Հայաստանում
- Պատմամշակութային ժառանգության պահպանությունը սահմանամերձ գոտում
- Պատմամշակութային ժառանգության պահպանությունը հակամարտության գոտում։
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 3-ը ուղարկել զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ) հայերեն, ռուսերեն և անգլերեն [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը http://surl.li/ifxym:
Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 15-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:
Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: