Ֆոնդապահ Մարինե Բազեյանը հերթով, կարգով դարակաշարից հանում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքների ֆոնդում պահվող առարկաները։ Ամեն տարի օգոստոսի առաջին տասնօրյակին գործվածքները օդափոխվում են։
Մարինե Բազեյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդապահ
Ժամը 10-00-16։00-ը գործվածքները դրսում են, դրանից հետո բերում ենք ֆոնդ, մշակում հատուկ միջատասպան նյութերով, փաթաթում խողովակաձև և տեղավորվում դարակներում։
Օդափխման հերթն այսօր 4 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ բրդյա կարպետինն է, որը պատրաստվել է 1917 թ․, ստեղծման վայրը՝ Լոռի-Տավուշ։
Մարինե Բազեյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդապահ
Գործվածքի ֆոնդում պահվում են գորգեր, կարպետներ, ասեղծնագործ, գոբելեն, մաքրամե գարծվածքներով իրեր՝ եկեղեցական հագուստից մինչև գործվածքից պայուսակներ։
Ֆոնդապահ Բազեյանի ձեռքին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող գորգերից մեկն է։
Փոքր չափեր ունեցող գործվածքների խնամքը կատարվում է սենյակում, որի օդափոխության համար ստեղծվում են հատուկ պայմաններ․ պահոցներում տեղադրվում են միջատասպան նյութեր գորգերի պահպանությունն իրականացնելու համար։