«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցադրության լավագույն օրինակներից մեկն է օղակաձև նստուկով, կանաչ գույնով ջնարակած կիսագնդաձև այս քրեղանը։
IX դարով թվագրվող առարկայի զարդանախշերը կատարված են խորը փորագրության եղանակով: Կենտրոնից դուրս են գալիս նշաձև տերևներ՝ լցված բուսական և երկրաչափական տարբեր նախշերով:
Շուրթից ներքև՝ ողջ շրջագծով քրեղանը զարդարված է գծային և պարուրաձև նախշերով: Թվում է, թե քրեղանի վրա վերարտադրված է բնությունից վերցրված մի կտոր բնաշխարհ: