Գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանագարանի վիրտուալ տուրը

Գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանագարանի վիրտուալ տուրը

7-րդ դարում կառուցված  «Զվարթնոց»  տաճարը, պատմամշակութային արգելոց- թանգարանը այսուհետև կարելի է տեսնել նաև առցանց՝ առանց արգելոց- թանգարան այցելելու։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վիրտուալ տուրը։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վիրտուալ տուրից հետո, այն երկրոդն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանում, Հայաստանից դուրս գտնվող հայերին, ինչպես նաև օտարերկրացիներին ծանոթանալ արգելոցին, շրջել թանգարանում, հոյակերտ տաճարում։

Եռալեզու վիրտուալ տուրի ընթացքում հնարավոր է ծանոթանալ ցուցանմուշների մասին պատմող տեղեկույթների, իսկ ամբողջական տարբերակը՝ որոնել կայքում։

«Պահպանության ծառայությունը»  ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկայում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վիրտուալ տուրի պատրաստում։

https://monuments.am/museums/view?id=15