Աստվածային լույսն ու օրհնությունը սրտերում և ընտանիքներում․ այսօր ճրագալույց է

Աստվածային լույսն ու օրհնությունը սրտերում և ընտանիքներում․ այսօր ճրագալույց է

2024-01-05T11:24:58+00:00 05/01/2024|Լրահոս|

Հայ առաքելական եկեղեցին տոնում է տաղավար տոներից առաջինը՝ Սուրբ ծնունդը, որը սկսվում է Ճրագալույցի սուրբ պատարագով։ Վառված ճրագների տեսքով մարդիկ դարձյալ տուն կտանեն աստվածային լույսն ու օրհնությունը։

Սուրբ ծնունդը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Մատուցվող Սուրբ պատարագի ընթացքում ավետվում է բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ և հայտնուեցաւ»։

Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել,լուցանել։ Այն խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որը 3 մոգին առաջնորդեց դեպի նորածին Հիսուսը։