Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ ժամային գրաֆիկով․
- «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
- «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-21:00
- «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
- «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-18:00
- «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
- «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ 10:00-18:00։
Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես կանանց համերաշխության, իրավունքների հավասարության և ազատության համար պայքարի օր։
Տոնի ակունքները հասնում են 1857 թ. մարտ, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում։
1910 թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինի առաջարկությամբ մարտի 8-ը հայտարարվել է Կանանց միջազգային օր:
Հայաստանում օրը տոնական է՝ ոչ աշխատանքային։