Լուսանկարներում Օշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցին է՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից հետո։
Լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ է ուղարկել լրագրող Արփի Սուքիասյանը։
Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները հուշարձանների տարածքներ շրջայցերի ընթացքում պարբերաբար իրականացնում են նաև սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 18 -ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարում են հուշարձանների տարածքում մաքրման աշխատանքներ, որոնք ուղեկցվում են նաև օրվա խորհդի ներկայացմամբ և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու և այն պահպանելու կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ դաս-զրույցներով։
Ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացնում են բաց-դասեր, դասախոսություններ, ճանաչողական միջոցառումներ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության արժևորմանը, հոգատար և պատասխատատու վերաբերմունքի ձևավորմանը։
Հարգելի՛ հայրենակիցներ, հուշարձանների պահպանությունը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն է, այլև՝ համայքներինը և համայնքի բնակիչներինը։ Ուստի միայն հուշարձանի պահապանը չէ, որ պետք է հետևի պատմական միջավայրին։
Ծառայությունը մոմավառությունների վերաբերյալ բազմիցս հանդես է եկել զգուշացնող հայտարարություններով, համապատասխան ցուցանակներ տեղադրելով։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մոմեր չվառե՛լ վանքի պատերին, չխաթարե՛լ պատմական հուշարձանների տեսքը, չվնասե՛լ այն։
Կիրակի՝ ապրիլի 7-ին, Օշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցու մաքրման աշխատանքներին կմիանա նաև ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը։
Հիշենք՝ ճանաչել, պահպանել, ժառանգելով միայն կարող ենք մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին։